ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփն այսօր առավոտյան CNN հեռուստաալիքին հայտարարել է, որ ինքը «չի մտածում» միլիարդատեր Իլոն Մասկի մասին և մոտ ապագայում նրա հետ չի խոսելու։ «Ես նույնիսկ չեմ մտածում Իլոնի մասին։ Նա խնդիր ունի։ Խեղճը խնդիրներ ունի», - ասել է Թրամփը։ Այն հարցին, թե արդյոք զրուցե՞լ է Մասկի հետ, նա պատասխանել է. «Ոչ։ Կարծում եմ՝ որոշ ժամանակ նրա հետ չեմ խոսի, բայց նրան ամենայն բարիք եմ մաղթում»։               
 
  • Իրանում Ադրբեջանի դեսպանը հետ է կանչվել

    Իրանում Ադրբեջանի դեսպանը հետ է կանչվել

    30.05.2012| 06:12
    Իրանում Ադրբեջանի դեսպան Ջավանշիր Ախունդովը հետ է կանչվել Բաքու: Ինչպես հաղորդում են լրատվամիջոցները` հղում կատարելով Իրանում Ադրբեջանի դեսպանությանը, դիվանագետը կանչվել է Բաքու խորհրդակցությունների համար: Թե ինչի հետ են կապված խորհրդակցությունները, չի հաղորդվում:
  • Այսօր երեկոյան, ՀՀԿ ԳՄ նիստից հետո կստորագրվի կոալիցիոն հուշագիր

    Այսօր երեկոյան, ՀՀԿ ԳՄ նիստից հետո կստորագրվի կոալիցիոն հուշագիր

    30.05.2012| 06:01
    Այսօր ՕԵԿ-ում տեղի է ունեցել քննարկում, որը նախորդ որոշումներում բան չի փոխել: Ըստ մեր ունեցած տեղեկությունների` ՕԵԿ-ը չի համաձայնել ԱԺ փոխխոսնակի պորտֆելն ստանձել` այդ ծանր «բեռը» թողնելով ՀՀԿ-ի «վտիտ» բայց պատասխանատու ուսերին. կատակ բան չէ գրեթե հիսուն ինտելեկտուալ-ընդդիմադիր պատգամավորների հետ գլուխ դնելը, երբ առանց այն էլ նույն «ընդդիմադիրներն» օր ու արև չեն տալիս ՕԵԿ-ին:
  • «Кто этот потерпевший»

    «Кто этот потерпевший»

    30.05.2012| 04:02
    Ընտրություններից հետո ՀՀԿ-ն «մանրամասնորեն սիրում էր էս հայրենիքը»: Յուրաքանչյուր համայնք մեկ օր հավաքվում ու հետընտրական միջոցառում էր անցկացնում: Երևանի և Էջմիածնի ՀՀԿ կառույցների միջոցառումներին մշտապես ներկա է եղել նաև ՀՀԿ-ի առաջնորդը:
  • Հրաժարվեցին ավագանու անդամությունից

    Հրաժարվեցին ավագանու անդամությունից

    30.05.2012| 02:48
    «Հայ ազգային կոնգրես» դաշինքի ընտրացուցակով ընտրված Երևանի ավագանու անդամներ Լյուդմիլա Սարգսյանը, Լևոն Զուրաբյանը, Ստեփան Դեմիրճյանը, Հրանտ Բագրատյանը և Խաչատուր Քոքոբելյանը հրաժարականի դիմում են ներկայացրել ` տեղեկացնում է Երևանի քաղաքապետարանի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունը։
  • Արևմուտքը վտարում է սիրիացի դիվանագետներին

    Արևմուտքը վտարում է սիրիացի դիվանագետներին

    30.05.2012| 01:03
    Սիրիայի Հուլա բնակավայրում ավելի քան 100 խաղաղ բնակչի սպանությունից հետո արևմտյան պետությունները հայտնում են իրենց երկրներից սիրիացի դիվանագետների վտարման մասին: Այդ երկրների թվում են ԱՄՆ-ը, Ֆրանսիան, Մեծ Բրիտանիան, Գերմանիան, Իտալիան, Իսպանիան, Կանադան, Ավստրալիան, Նիդերլանդները և Շվեյցարիան:
  • Վենեսուելան դատապարտում է ԱՄՆ-ի միջամտությունն իր ներքին գործերին

    Վենեսուելան դատապարտում է ԱՄՆ-ի միջամտությունն իր ներքին գործերին

    30.05.2012| 00:38
    Վենեսուելայի Ազգային ասամբլեան երեքշաբթի ընդունել է հայտարարություն, որով անթույլատրելի է համարում ԱՄՆ-ի միջամտությունը երկրի ներքին գործերին: Նշենք, որ ԱՄՆ-ի պետդեպարտամենտի հրապարակած մարդու իրավունքների զեկույցում Կուբան և Վենեսուելան մեղադրվում են այլախոհներին հետապնդելու, հիմնական ազատությունները սահմանափակելու և քաղաքացիների իրավունքները ոտնահարելու համար:
  •   Իսրայելը փորձում է լարվածություն մտցնել իրանա-ադրբեջանական հարաբերություններում

    Իսրայելը փորձում է լարվածություն մտցնել իրանա-ադրբեջանական հարաբերություններում

    29.05.2012| 06:46
    Այսօր հրավիրած մամուլի ասուլիսում Իրանի Իսլամական Հանրապետության արտգործնախարարության մամուլի խոսնակ Ռամին Մեհմանպարաստը շեշտել է, որ Իսրայելը ջանքեր է գործադրում Բաքվի և Թեհրանի միջև հարաբերությունները սրելու ուղղությամբ:
  • Սերժ Սարգսյանի «ճանապարհային քարտեզը»

    Սերժ Սարգսյանի «ճանապարհային քարտեզը»

    29.05.2012| 05:11
    Ինչպես տեղեկացնում են ՀՀԿ-ի մեր աղբյուրները` վաղը տեղի ունենալիք ՀՀԿ ԳՄ նիստը, որ նշանակված էր երեկոյան ժամը քսանին, տեղափոխվել է տասնինն անց երեսուն և կտևի կես ժամ:
  • Քաղաքական «բարտեր»

    Քաղաքական «բարտեր»

    29.05.2012| 05:04
    Բավականին հետաքրքիր բարտեր է տեղի ունենում ռուսաստանյան և հայաստանյան իշխող կուսակցությունների միջև: Օրերս տեղի ունեցած «Եդինայա Ռոսիայի» համագումարին, որի հետ ավանդաբար «Բարգավաճի» հարաբերություններն առավել ջերմ են եղել այդ կուսակցությունների միջև ստորագրված համագործակցության հուշագրի պատճառով, այս անգամ ՀՀԿ-ն ԵՌ-ի համագումարին առաջին անգամ ներկայացված էր կուսակցության նախագահի տեղակալի` Արմեն Աշոտյանի դեմքով (որն էլ, ի դեպ, ելույթ էր ունեցել համագումարում), ի տարբերություն ԲՀԿ-ի, որի կուսակցության ղեկավար Գագիկ Ծառուկյանն է միշտ ներկա եղել ԵՌ-ի համագումարին, ավելին, այդ ներկայությունն է եղել ԲՀԿ-ի համագումարների հիմնական ռեֆրենը։
  • Քոֆի Անանը հանդիպել է Բաշար Ասադի հետ

    Քոֆի Անանը հանդիպել է Բաշար Ասադի հետ

    29.05.2012| 02:27
    ՄԱԿ-ի և Արաբական երկրների լիգայի հատուկ բանագնաց Քոֆի Անանն այսօր Դամասկոսում հանդիպել է Սիրիայի նախագահ Բաշար Ասադի հետ: Սիրիայում շարունակվում են Հուլայում ավելի քան 100 խաղաղ բնակիչների սպանության հետ կապված բողոքի ակցիաները: